Քիչ անց Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է լինելու

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ

Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով