Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական. Ժիրայր Միրզոյանը պարզաբանեց ՌԴ ՊՆ-ի և իրենց տվյալների տարբերությունը |armenpress.am|

armenpress.am: Մինչ այժմ  Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին տեղեկացրել է Արցախի  տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել և ուղեկցել են  Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23-հազար  արցախցու:  

«Շատերը  վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային միջոցներով: Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել: Ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել»,-մանրամասնել է նախարարը:

Անդրադառնալով վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են: Ուստի  պետության կողմից այժմ վարձակալվում են գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին:

Ավելին՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով