ՀՀ-ից Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է.

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են։ Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով