Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 135124 դեպք, մեկ օրում գրանցվել է 356 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք: Ունենք 1078 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով