ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել |tert.am|

tert.am: ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

ԼՂ-ում բժշկական բրիգադի պետ Յարոսլավ Իվանովը լրագրողներին հայտնել է, որ դաշտային հոսպիտալի տեղակայումն ավարտված է։

«Առաջին հերթին մենք կենտրոնանալու ենք խաղաղապահ զորակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու վրա։ Նաև պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով