Ֆրանսիայում ցույցի ընթացքում բերման է ենթարկվել 81 ցուցարար |shantnews.am|

shantnews.am: Ֆրանսիայում ցույցի ընթացքում բերման է ենթարկվել 81 ցուցարար: Այդ մասին հայտնել են ֆիանսիական  լրատվամիջոցները: Ցուցարարները դեմ են արտահայտվել Ֆրանսիայի անվտանգության նոր օրենքին:

Ըստ ՆԳՆ-ի՝ շաբաթօրյա բողոքի ցույցերին մասնակցել է 130 000 մարդ: Միևնույն ժամանակ, կազմակերպիչները նշում են, որ միայն Փարիզում մասնակիցների թիվը կազմում էր շուրջ 200 000, իսկ ամբողջ երկրում՝ մինչև կես միլիոն մարդ:

Նոյեմբերի 28-ին Փարիզում բախում է տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է իրավապահ մարմինների 23 աշխատակից: Վիրավոր ցուցարարների թվի վերաբերյալ տեղեկատվությունը չի հրապարակվում: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարը դատապարտել է ցույցերի ընթացքում բռնությունները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով