Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեցյակից տեղեկացնում են, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը:

Հանդիպման ավարտին հստակեցվել է, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով