Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով