Ժամկետային զինծառայողների ծնողները դուրս եկան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից:
Ծնողներից մի քանիսը նշեցին` իրենց գլխավոր պահանջը չի բավարարվել. Արցախից ժամկետային զինծառայողները չեն տեղափոխվելու Հայաստան։ Փոխարենը հնարավոր է, որ զինծառայողները փուլային տարբերակով արձակուրդի գան, հետո կրկին մեկնեն ծառայության, դեկտեմբերի 1-ից այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:
Ծնողները նաև անհանգստություն հայտնեցին զինծառայողների անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ, նրանք մտավախություն ունեն, որ թշնամին կարող է դիվերսիայի փորձ իրականացնել:
Ծնողները, որոնք ներկա էին եղել պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, ասացին` վաղը հինգ հոգանոց խմբով կհանդիպեն նախարարին և վերջնական կխոսեն այս հարցերի շուրջ: