tert.am: Փարիզում զանգվածային ցույց է տեղի ունենում՝ հաջակցություն ԶԼՄ-ների ազատության: Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունների աջակցությամբ կազմակերպված ակցիան մեծ թվով մասնակիցներ է հավաքել:
Քայլերթի երթուղու մեկնարկի վայր Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցվել է մարդկանցով: Շարասյունը ձգվել է մինչև մոտակա պուրակ և երթը սկսել Բաստիլի հրապարակից:
Ցույցերն այսօր տեղի են ունենում Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ: Բողոքի ակցիայի համար պատճառ է դարձել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքը, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: