Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Պաշտոնական Կիևն իր գոհունակությունն է հայտնել Անկարայի հետ համագործակցության արդյունավետության և բարձր մակարդակի կապակցությամբ։

«Եթե մենք հաջողենք, իսկ ամեն ինչ հենց այդ մասին է խոսում, ապա կկարողանանք իրականացնել տարբեր ավելի մեծ և հավակնոտ նախագծեր՝ համաշխարհային մակարդակի», – հայտարարել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը:

Ուկրաինացի նախարարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմում դրսևորվել են ռազմական գործողությունների վարման նոր տեսակներ, և ուկրաինացի գեներալները որպես օրինակ ուսումնասիրում են Ղարաբաղյան պատերազմի փորձը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով