Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

tert.am: Ռուսական ու չինական կազմակերպությունների դեմ օրերս Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները կապված են Իրանի հրթիռային ծրագրի շրջանակներում իրականացված մատակարարումների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում Chengdu Best New Materials-ի և Zibo Elim Trade-ի, ինչպես նաև Nilco Group-ի դեմ, որը հայտնի է նաև որպես Nil Fam Khazar ու Santers Holding, իսկ Ռուսաստանում՝ «Էլեկոն» ԲԲԸ-ի նկատմամբ Իրանի հրթիռային ծրագրին «զգայուն» տեխնոլոգիաների ու ապրանքների փոխանցման համար։ Այս միջոցների ձեռնարկումը Իրանի կործանարար գործունեությանը մեր արձագանքի մասն է կազմում», – նշված է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ։

Նա նաև հավելել է, որ երկու տարի ժամկետով սահմանված նոր պատժամիջոցները ներառում են նաև ԱՄՆ-ից պետական գնումներ անելու ու Վաշինգտոնի կողմից պետական աջակցություն ստանալու հնարավորությունների և արտահանման սահմանափակումներ։

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Իրանի հրթիռային ծրագրին խոչընդոտելու ուղղությամբ և դրա համար պատժամիջոցներ է կիրառելու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը Բեյրութի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի չորս իրավաբանական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում էին Իրանին զարգացնել իր հրթիռային ծրագիրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով