Լոռու մարզի 18 դպրոցում առաջիկայում կտեղադրվեն արևային վահանակներ: Այս մասին տեղեկանում է մարզպետարանը:
Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ:
Կկառուցվեն ջերմոցներ, կհիմնվեն ինտենսիվ այգիներ
Նախաձեռնությունն, ըստ մարզպետարանի, կյանքի է կոչվում Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրերի իրականացում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում: