Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում ընթացքի մեջ են թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով այդ նպատակի իրականացման համար նախատեսվել է 43 մլն 174 հազար դրամ։ Համապատասխան սարքավորումների միջոցով կիրականացվի տեխնիկաների զննում, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ։
Բնակավայրում կստեղծվի 5 հիմնական աշխատատեղ։