Իրանում սպանվել է պաշտպանական հետազոտությունների կազմակերպության ղեկավարը |1lurer.am|

1lurer.am: Սպանվել է Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների ​​և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն:

«Այսօր կեսօրին զինված ահաբեկիչները հարձակվեցին պաշտպանության նախարարության նորարարական հետազոտական ​​կազմակերպության ղեկավարի վրա: Նրա անվտանգության ծառայության և ահաբեկիչների բախման ժամանակ Մոհսեն Ֆախրիզադեն ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել ֆիզիկոսի կյանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով