Զախարովան արձագանքել է Մոլդովայի նախագահի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի խոսքերին, որոնք վերաբերում են Մերձդնեստրից Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ խմբի դուրսբերմանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք համարում ենք, որ այս հայտարարությունը նպատակ ունի խափանել Մերձդնեստրի խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ռուս դիվանագետը:

Նոյեմբերի 20-ին Մոլդովայի նախկին վարչապետ Մայա Սանդուն, որը երկրի նախագահ է ընտրվել, ասել էր, թե Մերձդնեստրում հակամարտությունը լուծելու համար ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Մի քանի օր անց նա կրկին հավաստիացրել է, որ շարունակելու է աշխատանքն այդ ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով