Լավրովի նախագահությամբ տեսակապի եղանակով տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների ժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ այս տարվա դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռավար ժողովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ, «ժողովի օրակարգում համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանն, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության տարատեսակ ոլորտներին առնչվող հարցերն են»:

Լավրովը գործընկերներին կներկայացնի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կքննարկի ՄԱԿ-ի հետ համագործակցության, մասնավորապես, խաղաղապահ առաքելության խնդիրները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով