Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ այս պահի դրությամբ 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը:

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները վերականգնողական աշխատանքների իրականացման վայրերում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով