Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի ընդունած բանաձևի առնչությամբ |tert.am|

tert.am: Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով