Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։ Այս մասին տեղեկացրին կուսակցության գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: