Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է անում վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևի ընդունումից հետո՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս եռակողմ հայտարարությունը նշանակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերի կատարում, որոնց հավանության է արժանացրել նաև Ֆրանսիան: Այս հայտարարությունը նույնպես ապահովել է միջազգային հեղինակավոր այլ կառույցների ընդունած փաստաթղթերի իրականացումը: Միլի Մեջլիսը հիշեցնում է, որ նոր իրողությունները պետք է ընդունվեն բոլորի կողմից»:

Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը դիմել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերանայելու առաջարկով:

Փաստաթուղթը քվեարկության է դրվել և ընդունվել:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով