Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը։

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին», – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հայտարարել է Վեհափառ հայրապետը։

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը կառավարությանը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևն ընդունեց երեկ՝ քվեների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով