Էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը. դա այդպես չէ. Արցախի անկախությունը կարող է ճանաչել բացառապես Ֆրանսիայի կառավարությունը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Ես ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի որոշումը, բայց ուզում եմ՝ լինենք իրատես: Հիմա, քանի որ մեր հանրությունը ընթացակարգերին բնականաբար տեղյակ չէ, արդեն իսկ էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը: Դա այդպես չէ: Այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը: Արցախի ճանաչումը բացառապես Ֆրանսիայի գործադիր մարմնի՝ Կառավարության տիրույթում է: Շատ կարևոր համարելով Սենատի կոչը Կառավարությանը՝ այդուհանդերձ, ես չեմ ցանկանում, որ սա «արծրունհովհաննիսյանական» հերթական էյֆորիկ, պաթոսախառն շարքից լինի»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Արցախի անկախությունը կարող է ճանաչել միայն և բացառապես Ֆրանսիայի կառավարությունը:

«Ազնիվ և արդար կլինի Ֆրանսիայի Կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, ես երկու ձեռքով կողջունեմ դա, իսկ մինչ այդ սպասենք Ֆրանսիայի կառավարության որոշմանը»,-նշեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով