Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարարը տեսակապով բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերոջ հետ, Մոհամադ Զարիֆն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, հաղորդում է պաշտոնական Թեհրանը։

Նշվում է նաև, որ Զարիֆն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան՝ մոտ ժամանակներս։

Մոհամադ Ջավադ Զարիֆը պետք է այս շաբաթ մեկներ Բաքու և Մոսկվա՝ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների, սակայն այցը հետաձգվել էր․ ըստ պաշտոնական պարզաբանման՝ պետբյուջեի հետ կապված քննակումների պատճառով, որին ըստ օրենքի, պետք է ներկա լինեն բոլոր նախարարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով