
«Հայտարարում ենք դպրոցի զարգացմանը, հզորացմանը ամեն գնով հասնելու մեր պատրաստակամության մասին։ Մարզային, համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն, աշխատակից, յուրաքանչյուր ընտանիք և յուրաքանչյուր ոք պետք է լծվի այս աշխատանքին։ Հայաստանը կառուցելու, հզորացնելու, արժանապատիվ կյանք ու հայրենիք ունենալու համար Մեզ պետք են մտածող, ստեղծարար մարդիկ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, քիմիկոսներ, մաթեմատիկումներ, ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ։ Պետք է բացառվեն ձևականությունները, իմիտացիամները, ժամանակի կորուստը, հաճոյությունները ու արջի ծառայություն մատուցելը: Սա ենթադրում է դպրոցի վերափոխում ու վերածնունդ։ Դպրոցում պետք է կատարվեն իրական փոփոխություններ բոլորիս մասնակցությամբ»։