ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնահարցին |1lurer.am|

1lurer.am:
ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրի հետ, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին`այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության իրականացման ֆոնին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով