Գամալեյայի կենտրոնում պատմել են կամավորներին «Սպուտնիկ V» պատվաստելու ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: «Սպուտնիկ V»-ի պատվաստանյութը եւ պլացեբոն պլանավորում են 40 հազար կամավորների ներարկել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին հայտարարել Է Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի (ՀՄԱՀԿ) գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը:

«Պլանավորում ենք մինչեւ տարեվերջ բոլոր մասնակիցներին ներարկել բոլոր բաղադրիչները՝ ե՛ւ պատվաստանյութը, ե՛ւ պլացեբոն. դրանք 40 հազար կամավորներ են»,-ասել Է Լոգունովը՝ «Սպուտնիկ V»-ի շուրջ անցկացված ճեպազրույցի ընթացքում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի կողմից: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Պատվաստանյութն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, որի կարեւոր առանձնահատկություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ բացասական հետեւանքների երկարաժամկետ բացակայությունը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների տվյալների երկրորդ միջանկյալ անալիզը ցուցաբերել Է 91,4 տոկոս արդյունավետություն առաջին ներարկումից հետո 28 օրվա համար, պատվաստանյութի արդյունավետությունը 42 օրվա համար առաջին ներարկումից հետո գերազանցում Է 95 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով