Վեց երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության վեց ոչ անդամ երկրներ միացել են Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«ԵՄ որոշմանը միացել են Եվրամիության թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան ու Ալբանիան, ինչպես նաև ազատ առևտրի եվրոպական գոտու պետությունները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան»,- ասվում է փաստաթղթում:

Ներկայումս Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սև ցուցակում ներառել է 55 բելառուս պաշտոնյայի, այդ թվում՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նրանց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք: Եվրոպական բանկերում նրանց միջոցները, հայտնաբերման դեպքում, կսառեցվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով