armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց:
Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:
Քաղաքացիները որոշեցին ակցիան շարունակել Ռուսաստանի դեսպանատան մոտ, իրենց խնդիրը բարձրացնել նաև այնտեղ: