Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է:

Վարչապետն ԱԺ նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում և վերադարձ տուն ու իր պետական առաքելությանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով