Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին՝ աջակցել Արցախին և արցախահայությանը։ Նամակի հեղինակները նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։

«Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև:

Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից բերված վարձկաններ:

Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների աջակցությամբ»,- ասված է նամակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով