Եվրահանձնաժողովի ղեկավարը G20-ի երկրներին կոչ է արել 4,5 մլրդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարի նախագծին |tert.am|

tert.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը G20-ի երկրներին կոչ է արել մինչև տարեվերջ 4,5 մլրդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի ACT-Accelerator նախաձեռնությանը, որն ուղղված է կորոնավիրուսի հայտնաբերման թեստերի, ինչպես նաև պատվաստանյութերի և դեղամիջոցների համընդհանուր հասանելիության ապահովմանը:

«Պատվաստանյութերը կօգնեն հաղթահարել համավարակը: G20-ի գագաթնաժողովում կոչ եմ արել 4,5 մլրդ դոլար հատկացնել մինչև 2020 թվականի ավարտը ACT Accelerator նախաձեռնությանը՝ թեստերի, դեղերի և պատվաստանյութերի համաշխարհային տարածման համար»,-  ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է պաշտոնյան:

Միջազգային գործընկերությունը, որն ստացել է «Արագացնել «Քովիդ-19»-ի դեմ գործիքների հասանելիությունը» կամ ACT-Accelerator անվանումը, ձևավորվել է 2020 թվականի ապրիլին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Մելինդա և Բիլ Գեյթսերի հիմնադրամի մասնակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով