Նոյեմբերի 21-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ‚ Ախուրյանի, Արագածի, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սիսիանի, Մեղրիի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: