ՌԴ ԱՀԾ-ն ստուգում է ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական հետախուզական ծառայությունների գործողությունները

«ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը անդադար ստուգում, ուսումնասիրում և վերլուծում է տարատեսակ տեղեկատվություն՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իրականցված գործողությունների մասով՝ հարցի հետ կապված ռազմավարական նշանակության ճշգրիտ որոշումներ կայացնելու նպատակով»,- «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան հայտնեցին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունից:

Արցախյան պատերազմում Մերձավոր Արևելքից և Սիրայից ժամանած ահաբեկչական խմբավորումների մասնակցության խնդրի հետ կապված հարցադրումը ՌԴ ԱՀԾ էր ուղարկվել նոյեմբերի 6-ին, երբ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում փաստել էր, որ Ռուսաստանը ճշգրիտ տվյալների է տիրապետում՝ հակամարտության գոտում ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ: Նա նշել էր, որ ղարաբաղյան պատերազմում թուրքական հետախուզական ծառայությունների աշխատանքը զգացվում է՝ նկատելի են այդ աշխատանքի առանձին տարրեր: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով