ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Անդրանիկ Փիլոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում։
Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը հայտնել էր, որ Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա՝ ԱԻ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրվել է այսօր ՀՀ նախագահի կողմից։