Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի մահմեդական հավատքի խորհրդին առաջարկել է 15 օրվա ընթացքում ընդունել հանրապետական ​​արժեքների կանոնադրությունը, ներառյալ կրոնի խիստ տարանջատումը պետությունից և դպրոցից, որը հատուկ պատրաստել է ֆրանսիական կառավարությունը իսլամական ծայրահեղականությունը զսպելու շրջանակում՝ գրում է BBC-ն:

Ֆրանսիայի մահմեդական առաջնորդները համաձայնել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները պաշտոնական հավատարմագրում կստանան քարոզելու համար: Պայմանների խախտման դեպքում այս հավատարմագրումը կարող է չեղյալ համարվել:

Կանոնադրությունում ասվում է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում: Արգելում է նաև ցանկացած արտաքին միջամտություն մահմեդական համայնքների գործունեությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով