Փոմփեոն դարձավ առաջին պետքարտուղարը, ով այցելեց միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը այցելել է Հորդանանի արևմտյան ափի իսրայելական բնակավայրեր։ Այսպիսով Փոմփեոն դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով այցելում է միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ․ այդ տարածքները պաղեստինցիները իրենցն են համարում։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այցը ուղեկցվել է պաղեստինցիների բողոքի ակցիաներով: Ինքնավարության ներկայացուցիչը այցը որակել է «վտանգավոր նախադեպ»։ Ակնկալվում է, որ Փոմփեոն կայցելի նաև Գոլանի բարձունքներ, որն Իսրայելի կողմից օկուպացվել է1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո, և մինչ օրս միջազգային հանրությունը այդ տարածքները չի ճանաչում որպես իսրայելական:

Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց սիրիական այդ տարածքները ճանաչել որպես Իսրայելի տարածքի մաս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով