Նախջեւանի կողմում դեռեւս 2018-ի ապրիլ-մայիսին հակառակորդը Զանգակատան հատվածում առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ․ Մովսես Հակոբյան

Նախջեւանի կողմում մենք դեռեւս 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին զիջել ենք բավականին մեծ տարածություն, Զանգակատան հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ, բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Ես նաեւ այդ դրվագի համար վարչապետին ասացի, որ Արտակ Դավթյանին չի կարելի նշանակել ԳՇ պետ, ինքն այդ ժամանակ եղել է հրամանատար, ես իրեն հարցրել եմ դրա մասին, ինքը թաքցրել է։ Ես եղել եմ ԳՇ պետ, չեմ իմացել, մինչեւ անձամբ չեմ գնացել այնտեղ»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով