Pfizer-ը հայտարարում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Pfizer կորպորացիան չորեքշաբթի օրը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Դեղամիջոցը Pfizer-ը մշակել է BioNTech-ի հետ համատեղ։

Հաղորդագրությունում նշվում է, որ պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է, քան գնահատվում էր ավելի վաղ՝ ոչ թե 90, այլ 95 տոկոս։ Հաղորդվում է, որ ավելի քան 43 հազար կամավորներից, որոնք մասնակցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլին, կորոնավիրուսով են վարակվել 170-ը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնումներ էին սկսվել տասնյակ երկրներում, մշակվել էր ավելի քան հարյուր փորձանմուշ։ Այս պահին առաջատար է համարվում նաև ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, որի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով