Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

hetq.am: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով մեղադրանք է առաջադրել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանին։

Արա Սահակյանը մեղադրանքը չի ընդունում։ Վերջինս ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մեղադրանքը քաղաքական պատվերի հետևանք է։

«Սա քաղաքական պատվեր է, պատվիրատուն մեկն է, և այդ մեկը ինքն է, կառչել է պաշտոնից: Երկիրը ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ պետք է վերականգնենք»,- ասաց Սահակյանը։

Քրեական օրենսգրքի 225.1  հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն։ Այս արարքը կատարելու մեջ են մեղադրվում Սահակյանը, Իսագուլյանն ու Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաև Արթուր Ղազինյանին, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին, Գառնիկ Իսագուլյանին, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով