Պոմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահի հետ |aliq.ge|

aliq.ge: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահ Աալոմե Զուրաբիշվիլիին, հանդիպումը կայացել է նախագահի նստավայրում:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ԱՄՆ-ի անունից ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային աբողջականության հանդեպ աջակցությունը: Հանդիպման մանրամասների մասին տեղեկությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Պոմպեոն նաև գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում երկրի ներուժի մասին է խոսել:

«ԱՄՆ պետքարտուղարի համար հաճելի էր նախագահին հանդիպել Օրբելիանիի պալատում, որտեղ նախկինում տեղակայված էր ԱՄՆ դեսպանությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Պոմպեոյի այցը Վրաստան ավարտվում է այսօր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով