shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մեծ քսանյակի երկրների ղեկավարներին առաջարկել է 28 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությանը։ Այդ մասին նշված է գլխավոր քարտուղարի տարածած նամակում։
«Ես G20-ի երկրներին կոչ եմ անում լրացրել 28 միլիարդ դոլարի ճեղքը, որն անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պայքարի գործիքակազմի հասանելիությունն արագացնելու նախաձեռնության (Access to COVID-19 Tools Accelerator) ֆինանսավորման, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական ապրանքների արտադրությունն ավելացնելու և բազային բժշկական սպասարկում ապահովելու համար, այդ թվում՝ զարգացող երկրներում, որտեղ առողջապահական համակարգը և տնտեսությունն ավելի քիչ հնարավորություններ ունեն մարտահրավերը հաղթահարելու համար։ Մենք նաև պետք է թույլ չտանք պատվաստանյութն ազգայնականացնելու որևէ դրսևորում», – գրված է Գուտերեշի նամակում։
ACT-Accelerator անվանումը ստացած միջազգային համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպութան, Եվրամիության, Ֆրանսիայի և Բիլ և Մելինդա Գեյթսերի կողմից ապրիլի 24-ին։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այն իրենից ներկայացնում է «կորոնավիրուսը կանխարգելելու, ախտորոշելու և բուժելու համար անվտանգ և արդյունավետ տեխնոլոգիաների մշակման, արտադրության և օգտագործման արագացման շուրջ միջազգային համագործակցություն»։
Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին՝ առցանց ձևաչափով, Սաուդյան Արաբիայի թագավորի նախագահությամբ։