tert.am։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մտադիր է «Մեծ քսանյակի» շրջանակում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը ցանկանում է նաև Պուտինի հետ խոսել Իրանին, Սիրիային և Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերի շուրջ՝ չշրջացելով նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սպառազինության նկատմամբ վերահսկման խնդիրները: