ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայից ժամանեց Վրաստան: Նա Վրաստան է ժամանել տեղակալի և տիկնոջ հետ:

Օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա նոյեմբերի 18-ին:

Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ:

Վրաստանում ԱՄՆ դեսպանը սխալ է համարել այն հանգամանքը, որ երկիր ժամանած ԱՄՆ բարձր պաշտոնյայի օրակարգում ընդդիմության հետ հանդիպում նախատեսված չէ, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկվում են:

Պոմպեյի կողմից նախատեսված չի նաև որևէ հայտարարություն: Տասը երկրներ շրջայցի ամփոփիչ հայտարարությունը ԱՄՆ պետպաշտոնյան կանի  հայրենիքում:

Վաղը Մայք Պոմպեոն Վրաստանից կմեկնի Իսրայել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով