Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ալիևի, նրա տիկնոջ, նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն |azatutyun.am|

azatutyun.am: Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Գրառման համաձայն` խոսքը ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ անհատական պատժամիջոցների մասին է՝ պայմանավորված «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնություններով և պատերազմական հանցագործություններով»։

Հոլանդացի պատգամավորների որոշումը կտարածվի նաև ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի վրա՝ այդ երկրին սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով