«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով և այլ քննարկումների մասնակցել չեն պատրաստվում:

«Մենք հրավիրել ենք մեր գործընկերների հետ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով: Այլ հարցերի քննարկմանը մենք չենք մասնակցելու»,- ասաց Գորգիսյանը:

Ավելի վաղ ԱԺ նիստը բոյկոտել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ պահանջելով քննարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով