factor.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Արթուր Վանեցյանն այստեղ պետք է լիներ, բայց նրան ևս կանչել են ԱԱԾ»,- ասաց նա։ Առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ գործի շրջանակում և ի՞նչ կարգավիճակով են Ծառուկյանն ու Վանեցյանը հրավիրվել ԱԱԾ։