Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին ի պատասխան:

«Դա օրակարգի կարևոր հարցերից մեկն է: Այդ թեմայով մենք հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը: Իմ կարծիքն այն է, որ այո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ համանախագահության ձևաչափի գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծում ստանան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով