Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 117886 դեպք, մեկ օրում գրանցվել է 549 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ն` առողջացած, 1788-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 465551 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1550 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Ունենք 881 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 454 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով