1lurer.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը հնարավոր է համարում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը տնտեսության որոշ ոլորտներում, փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Թուրքիայի դեմ տնտեսության որոշ ոլորտներում պատժամիջոցների սահմանումը հնարավոր է»,- հայտնել է պետքարտուղարը: Նրա խոսքով՝ քննարկվում են «բոլոր տարբերակները»:
Դիվանագետն ընդգծել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության ռեժիմի դյուրացումը: Նա հավելել է, որ Ֆրանսիային «միայնակ չի համարում Թուրքիայի դեմ»:
«Այսօր եվրոպական ոչ մի պետություն պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ կապված»,- ընդգծել է Բոնը: Նրա խոսքով՝ դեռևս վաղ է հստակ որոշումներ կայացնել: Նա ասել է, որ բոլոր գործընկերները ձայնի իրավունք ունեն: